Կարևոր իրադարձություններ

«Սեյրան Օհանյանը ձերբակալումից չի վախենում». Մանվել Եղիազարյան (տեսանյութ)

24 Մարտ, 2017 12:45
«Սեյրան Օհանյանը ձերբակալումից չի վախենում». Մանվել Եղիազարյան (տեսանյութ)

Այսօր՝ մարտի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն Ազատամարտիկներ դաշինքի անդմաներ Սմբատ Հակոբյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը և Գագիկ Մելքոնյանն անդրադարձան ՕՐՕ դաշինքի աջակից Սամվել Բաբայանի ձերբակալմանը:

Ըստ բանախոսների՝ Բաբայանի ձերբակալումը քաղաքական պատճառներ ունի և կապված է նրա կողմից ՕՐՕ դաշինիքին աջակցելու հետ:

Shabat.am-ի հարցին, թե սպասելի՞ է արդյոք իրենց համար, որ կձերբակալվի նաև ՕՐՕ դաշինիքի առաջնորդ Սեյրան Օհանյանը, Մանվել Եղիազարյանը պատասխանեց. «Նախ և առաջ Սեյրան Օհանյանն ինքը թեկնածու է և մինչև ապրիլի 2-ը, կարծում եմ, իրեն չեն ձերբակալի: Երկրորդը, եթե Սեյրան Օհանյանը մտել է պայքար մեջ և վախենալու է ձերբակալվելուց, իզուր է մտել: Ես համոզված եմ, որ նա չի էլ վախենալու»:

Հիշեցնենք, որ վերջերս մամուլում տեղեկություններ են տարածվում, որոնց համաձայն հնարավոր է ձերբակալվի նաև Սեյրան Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Լրահոս

Դիտել ավելին