Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Կոնգրեսում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը

24 Մարտ, 2017 11:58
ԱՄՆ Կոնգրեսում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը

Մարտի 22-ին Միացյալ Նահանգների Կոնգրեսում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը:

Ցուցադրմանը մասնակցել են Կոնգրեսի անդամները, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև ֆիլմի հեղինակները՝ ռեժիսոր Թերի Ջորջը և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը:

Նույն օրը հայկական հարցերով զբաղվող Կոնգրեսի խումբը բանաձև է ներկայացրել` ԱՄՆ վարչակազմին կրկին հորդորելով ընդունել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, ինչը կկանխի Մերձավոր Արևելքում կատարվող ռազմական հանցագործությունները և ցեղասպանությունները:

Հայկական հարցերով հանձնախումբը նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակի տակ կոնգրեսականների ստորագրահավաք էր նախաձեռնել՝ խնդրելով նախագահին ապրիլի 24–ին «ըստ արժանվույն» հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը։

 

Լրահոս

Դիտել ավելին