Կարևոր իրադարձություններ

Մեկ ամսում ներքին անձնագրերով ՀՀ է ժամանել 3091 ՌԴ քաղաքացի

24 Մարտ, 2017 11:45
Մեկ ամսում ներքին անձնագրերով ՀՀ է ժամանել 3091 ՌԴ քաղաքացի

Մեկ ամսում Ռուսաստանի Դաշնության ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 3091 քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: 

Փետրվարի 23-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է ներքին անձնագրերով 2938 ՌԴ քաղաքացի, «Շիրակ» օդանավակայանը՝ 153 քաղաքացի: 

ՌԴ քաղաքացիների` ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու որոշումն ուժի մեջ է մտել 2017 թվականի փետրվարի 23-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին