Կարևոր իրադարձություններ

«Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է». Րաֆֆի Հովհաննիսյան

24 Մարտ, 2017 11:40
«Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է». Րաֆֆի Հովհաննիսյան

Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՕՐՕ դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Արցախի հերոս, գեներալ Սամվել Բաբայանը հանդիսանում է Հայաստանի իշխանությունը բռնազավթած այս խմբակի հերթական քաղաքական բանտարկյալը: Նա նստած է իր քաղաքական հայացքների համար, որովհետև համակիր է մեր դաշինքին և արժեք լինելով` զսպում է թշնամուն: Այսօր ես կարող եմ ասել, որ մեր դաշինքը հանձնառու է մինչև վերջ պաշտպանելու գեներալ Բաբայանի իրավունքները, թեև ինքը մեր պաշտպանության կարիքը չունի»,- ասաց Հովհաննսիյանն ու հավելեց, որ առջևում է աննախադեպ մի շրջան, և որ թղթի վրա մնացած հաղթանակները իրենք պատրաստ են այս անգամ ի կատար ածել:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայութան մամուլի կենտրոնը մարտի 22-ին հայտնել էր, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին