Կարևոր իրադարձություններ

«Ահաբեկչությունն այնպիսի չարիք է, որը կարող է լինել ցանկացած վայրում». Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Միր» հեռուստաընկերությանը

24 Մարտ, 2017 11:22
«Ահաբեկչությունն այնպիսի չարիք է, որը կարող է լինել ցանկացած վայրում». Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Միր» հեռուստաընկերությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունը:

«Ահաբեկչությունն այնպիսի չարիք է, որը կարող է լինել ցանկացած վայրում: Այդ պատճառով պետք է ամեն վայրկյան զգոն լինել, միջոցներ ձեռնարկել: Ես հասկանում եմ, որ Փարիզում և Լոնդոնում մեծ գումարներ են ծախսվում անվտանգության համար, բայց այս հանցագործությունը իրականում այն հացագործությունն է, որը հնարավոր չէ կանխատեսել: Մի բան է, որ կա տեսանելի թշնամի, այլ բան է, որ փախստականների անունի տակ Եվրոպական երկրներ են գալիս մարդիկ, որոնք այլ խնդիրներ ունեն: Դրա դեմ պայքարելը շատ դժվար է»,- ասել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին