Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ­-ը ավելի քան 1 մլրդ դոլարով կկրճատի ՄԱԿ­-ի ֆինանսավորումը. Foreign Policy

24 Մարտ, 2017 11:15
ԱՄՆ­-ը ավելի քան 1 մլրդ դոլարով կկրճատի ՄԱԿ­-ի ֆինանսավորումը. Foreign Policy

ԱՄՆ վարչակազմը 1 միլիարդ դոլարով կկրճատի ՄԱԿ-­ի խաղաղապահ գործողությունների բյուջեն եւ միլիոնավոր դոլարներով կպակասեցնի կազմակերպության տարբեր ծրագրերի ֆինանսավորումը: Այս մասին գրում է Foreign Policy-ն` վկայակոչելով Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի աղբյուրներին:

Այժմ Միացյալ Նահանգները վճարում է ՄԱԿ-­ի` 5,4 միլիարդ դոլար կազմող կանոնավոր բյուջեի ավելի քան 22 տոկոսը, ինչպես նաև խաղաղապահ գործողությունների ծախսերի 28,5 տոկոսը, որոնց արժեքը գնահատվում է 7,9 միլիարդ դոլար:

Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի և դրա ծրագրերի վրա ծախսում է ավելի քան 10 միլիարդ դոլար:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին