Կարևոր իրադարձություններ

ԱՊՀ դիտորդները այցելել են ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներ

24 Մարտ, 2017 11:00
ԱՊՀ դիտորդները այցելել են ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի մոնիթորինգի շրջանակներում ԱՊՀ երկարաժամկետ դիտորդները այցելել են Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովները:Հանձնաժողովների այցելության ժամանակ դիտորդները հնարավորություն են ստացել ծանոթանալ նրանց աշխատանքի հետ և ստանել են նախընտրական քարոզարշավին առնչվող իրենց հետաքրքրող տեղեկություն:

Դիտորդները նշում են, որ տարածքային և տեղամասային հանձնաժողովները գործնական միջոցներ են ձեռնարկում, որոնք ուղղված են ընտրությունների անցկացման գործընթացին համաձայն Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի պահանջների:

Առաքելության ներկայացուցիչները մասնակցել են տեղամասային ընտրական հանձնաժողովների համար կազմաերպված թրենինգներին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնագետների մասնակցությամբ, որտեղ քայլ առ քայլ բացատրվում էր ընտրության ընթացակարգը տեխնիկական սարքավորումների օգտագործմամբ:

ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է իր աշխատանքը:

ԱՊՀ դիտարկման առաքելության շտաբ

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին