Կարևոր իրադարձություններ

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում

24 Մարտ, 2017 10:53
Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում

Մարտի 13-19-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 311 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 277-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 34 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 95 հեռախոսազանգ, որոնցից 82-ին լուծում է տրվել, իսկ 13-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին