Կարևոր իրադարձություններ

Լոռիում բախումներ են եղել. Վահրամ Բաղդասարյանը ծանր վիճակում է հայտնվել. «Ժամանակ»

24 Մարտ, 2017 10:41
Լոռիում բախումներ են եղել. Վահրամ Բաղդասարյանը ծանր վիճակում է հայտնվել. «Ժամանակ»

Նախընտրական կրքերը բավական լարված են նաեւ Լոռու մարզում: Կիզակետում դարձյալ ՀՀԿ-ական պատգամավորներն են: «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ բավական լարված են Լոռու մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եւ ՀՀԿ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի հարաբերությունները:

Բանն այն է, որ Սարիբեկյանը ղեկավարում է նույն տարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Կարեն Կարապետյանի (Տաշիր) շտաբը եւ այս օրերին մի քանի բախում է եղել:

Առհասարակ, Վահրամ Բաղդասարյանը բավական ծանր վիճակում է հայտնվել այդ տարածքում եւ հարազատ կուսակցությունն այնքան էլ ջանադրաբար չի աջակցում նրան:

Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադ), Կարեն Կարապետյանը (Տաշիր) ՀՀԿ-ի համար ավելի ֆավորիտային թեկնածուներ են համարվում, ովքեր կարող են ավելի շատ ձայն ապահովել կուսակցության համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին