Կարևոր իրադարձություններ

Թույլ չենք տալու այս իշխանություններին շինծու գործողություններով «հասնել իրենց վերջին նպատակին». Սեյրան Օհանյանը` Սամվել Բաբայանի ձերբակալման մասին

24 Մարտ, 2017 10:33
Հեղինակ՝ Սեյրան Օհանյան
Թույլ չենք տալու այս իշխանություններին շինծու գործողություններով «հասնել իրենց վերջին նպատակին». Սեյրան Օհանյանը` Սամվել Բաբայանի ձերբակալման մասին

Մարտի 23-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդները մասնակցել են «Հոգևոր Հայաստան»-ի՝ «Ամեն մի գիշեր ունի լուսաբաց» խորագրով համաժողովին, որի նպատակն էր դատապարտել իշխանությունների գործողություններն ընտրությունից առաջ։

Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի հիշատակը, որից հետո ելույթներով հանդես են եկել նախաձեռնության մի շարք անդամներ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ղեկավարները։

Սեյրան Օհանյանն իր ելույթում անդրադարձել է նաև նախընտրական զարգացումներին.

-...Եթե տարիներ ի վեր մարդիկ գործել կամ գործում են կամ պատրաստվում են գործել «բաժանիր, որ տիրես» սկզբունքով, ապա այսօր մեր իրականության մեջ երկրորդ «բաժանիր, որ տիրես» սկզբունքն է գործում. ստորացնում են ժողովրդին՝ նրան դրամ բաժանելով:
Արատավոր երևույթները շարունակվում են նաև մեր դաշինքի նկատմամբ՝ բռնություններ, ճնշումներ, Ջրառատի գործողությունները և վերջին արտահայտությունը՝ Սամվել Բաբայանի ձերբակալումը՝ չհասկանալով, որ Սամվել Բաբայանը մեր մարտական ընկերն է, մեր գաղափարակից ընկերը, և նա իր ընկերների հետ հաղթանակ է ապահովել Արցախյան ազատամարտում, որի համար էլ Արցախի ժողովուրդը նրան հերոսի կոչում է շնորհել:

Գեներալ-գնդապետը նաև վստահեցրել է, որ իրենք մինչև վերջ կանգնելու են Սամվել Բաբայանի իրավունքները պաշտպանելու համար և թույլ չեն տալու այս իշխանություններին, որ շինծու գործողություններով «հասնեն իրենց վերջին նպատակին»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին