Կարևոր իրադարձություններ

Պայթյուն Կոտայքի մարզում. ճշտվել է զոհի անունը

24 Մարտ, 2017 10:17
Պայթյուն Կոտայքի մարզում. ճշտվել է զոհի անունը

Մարտի 24-ին, ժամը 08:09-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վերջնամասում փլուզվել է թթվածնային կայանը, քաղաքացին մնացել է փլատակներում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի  և Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքների իրականացմանը հետևել են ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը:

Ժամը 08:40-ին փրկարարները փլատակներում հայտնաբերել են կայանի աշխատակից, թթվածնային բալոնների լիցքավորող, Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ 1968 թ. ծնված Արմենակ Ազարյանի դին:

Թթվածնային կայանը պատկանում է «Շիրինյան եղբայրներ» ՍՊԸ-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին