Կարևոր իրադարձություններ

ԿԲ-ն և կառավարությունը քննարկում են ավանդների դիմաց պարտադիր պահուստավորման նորմատիվը նվազեցնելու հնարավորությունը. «Հայկական ժամանակ»

24 Մարտ, 2017 10:05
ԿԲ-ն և կառավարությունը քննարկում են ավանդների դիմաց պարտադիր պահուստավորման նորմատիվը նվազեցնելու հնարավորությունը. «Հայկական ժամանակ»

 «Հայկական ժամանակ»-ը գրում է. «Բանկային համակարգում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կենտրոնական բանկը և կառավարությունը քննարկում են ավանդների դիմաց պարտադիր պահուստավորման նորմատիվը էականորեն նվազեցնելու հնարավորությունը:

Ներկայումս բանկերը ստիպված են ներգրավված միջոցների 18 տոկոսը պահուստավորել, այսինքն սառեցնել այդ գումարը, ինչը բերում է նաև վարկերի թանկացմանը: Բայց ԿԲ-ն էականորեն կնվազեցնի այդ տոկոսադրույքը միայն այն դեպքում, եթե կառավարությանը հաջողվի տնտեսական աշխուժություն և ներդրումների հոսք ապահովել: ԿԲ-ում համոզված են, որ առանց այդ պայմանի ապահովման տոկոսադրույքի նվազեցումը կհանգեցնի միայն դրամի արժեզրկմանը, իսկ վարկերի էժանացումը չի ունենա սպասված ազդեցություն տնտեսության վրա»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին