Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն Սամվել Բաբայանի ձերբակալության գործով ձայնագրություն ունի. «ՀԺ»

24 Մարտ, 2017 08:35
ԱԱԾ-ն Սամվել Բաբայանի ձերբակալության գործով ձայնագրություն ունի. «ՀԺ»

ԱԱԾ-ն եւ Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիք Քալաշյանն առայժմ չեն մեկնաբանում՝ ինչ ապացույցների հիմքով է ձերբակալվել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը, բայց արդեն տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն որոշակի ձայնագրություններ է ունեցել:

Քաղաքական ու իրավապահ նեղ շրջանակում երեկվանից պտտվող տեղեկությունների համաձայն, դրանց մեջ լսելի է, որ Ս. Բաբայանը պայմանավորվածություն է ձեռք բերում այն երկու անձանց հետ, որոնց միջոցով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը պետք է ՀՀ հասցնի եւ կարգադրություններ է անում ձեռքբերման ու տեղափոխման վերաբերյալ:

Հիշեցնենք, Բաբայանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Իգլա» համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ Բաբայանը:

Վերջինիս փաստաբանը երեկ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում շեշտեց, որ Բաբայանը հերքում է, որ ինքը ճանաչում է  մյուս 2 անձանց եւ, որ  կապ է ունեցել «Իգլայի» ձեռքբերման ու ՀՀ տեղափոխման հետ:

Բայց, «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերում առկա են այնպիսի դրվագներ, որ այդ զենքով թռիչքի ժամանակ պետք է հարված հասցվեր այն ուղղաթիռին, որով պետք է թռչեին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ հավանաբար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ի դեպ, փաստաբան Քալաշյանը երեկ մեզ նաեւ ասել է, որ Բաբայանն առայժմ չի հայտարարում, որ իր ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին