Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ում խստիվ արգելել են որեւէ մեկին մասնակցել քաղաքական բանավեճերի. «Հրապարակ»

24 Մարտ, 2017 08:25
ՀՀԿ-ում խստիվ արգելել են որեւէ մեկին մասնակցել քաղաքական բանավեճերի. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ում խստիվ արգելել են որեւէ մեկին մասնակցել քաղաքական բանավեճերի, որոնք կազմակերպում են որոշ հեռուստաընկերություններ՝ ընտրություններին մասնակից տարբեր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։
 
«Մեկ է, ինչ էլ ասենք, մեր դեմ է դուրս գալու»,- բացատրել են շարքերին։ Սակայն հրահանգը եթերի կարոտ որոշ ՀՀԿ-ականների սրտով չէ, նրանք հազիվ են իրենց զսպում, որ ֆեյսբուքյան գրառումներով չարտահայտվեն։ Պաշտոնական քարոզչությունն էլ, ինչպես տեսնում ենք, հաշված մարդիկ են տանում իրենց ուսերին, հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանը, ով փաստացի դառնալու է ՀՀԿ-ի վերարտադրության միակ միջոցը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին