Կարևոր իրադարձություններ

Այսօր Հայաստան կժամանի Սամվել Կարապետյանը` ռուսաստանյան մի շարք գործարարների հետ. «Հրապարակ»

24 Մարտ, 2017 07:35
Այսօր Հայաստան կժամանի Սամվել Կարապետյանը` ռուսաստանյան մի շարք գործարարների հետ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրւմ է. «Վերջապես հստակեցվել է երկար սպասված` հայաստանյան կառավարությանն ու տնտեսությանն աջակցող ռուս-հայաստանյան ներդրումային ֆոնդի ստեղծման օրը: Այսօր Հայաստան կժամանի Սամվել Կարապետյանը` ռուսաստանյան մի շարք գործարարների հետ, իսկ մարտի 25-ին կարվի համապատասխան հայտարարությունը: Հիշենենք, որ նման ինվեստիցիոն ակումբի պայմանվորվածությունը ձեռք էր բերվել այս տարեսկզբին` Կարեն Կարապետյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում: Մեր աղբյուրների փոխանցմամբ` այդ ներդրումներն առաջին հերթին ծառայելու են մարզերի համաչափ զարգացմանը, չնայած մինչ այդ խոսակցություն կար, որ առյուծի բաժինը կհասնի Լոռու մարզին` Սամվել Կարապետյանի փոքր հայրենիքին։ «Ներդրումների ծավալի սահմանափակումներ չկան»,- շեշտեց մեր աղբյուրը: Ի՞նչ ծավալների մասին է խոսքը։ «Այս պահին դեռ հայտնի չէ, հայտարարության օրը կերեւա»»:
 
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին