Կարևոր իրադարձություններ

«Պետությունը Նաիրիտը չի վերագործարկելու». Կարեն Կարապետյան (տեսանյութ)

23 Մարտ, 2017 23:34
«Պետությունը Նաիրիտը չի վերագործարկելու». Կարեն Կարապետյան (տեսանյութ)

Այսօր` մարտի 23-ին վարչապետ Կարեն Կարապետյանը, Շենգավիթի բնակիչների հետ հանդիպմանն, ի պատասխան ներկաներից մեկի` Նաիրիտ գործարանի մասին հարցին, նշեց. «Մենք պատրաստ ենք կամայական ներդրողի հետ խոսել, եթե նա ունի հստակ ծրագիր: Պետությունը Նաիրիտը չի վերագործարկելու, բայց պատրաստ է նորմալ ներդրողին ամեն ինչում աջակցել»:

«Ասեմ իմ գնահատականը, թե ինչու են Նաիրիտի նախկին բոլոր փորձերը եղել անհաջող: Շատ դեպքերում, առանց հաշվի առնելու ռիսկերը, որոնք կարող են առաջանալ, առաջին եկող կամ պոտենցիալ ներդրողին ասել են` «Հա, հա, արի սկսի»: Վարկ է վերցրել, էս է արել, էն է արել, վերջում տեսել է, որ չի կարող, թողել գնացել է: Այս մարդկանց աշխատավարձը մնում է չվճարված, մարդիկ գալիս են Կռավարության շենքի դիմաց և Կառավարությունը վճարում է մեկ այլ անհաջող գործարքի համարմեր քաղաքացիների աշխատավարձից»,- նշեց վարչապետը:

Մանրամասները` տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին