Կարևոր իրադարձություններ

«Սպասում ենք, որ իրավապահ մարմիններն իրենց խոսքն ասեն». Տարոն Մարգարյանը` Սամվել Բաբայանի ձերբակալման մասին (տեսանյութ)

23 Մարտ, 2017 22:58
«Սպասում ենք, որ իրավապահ մարմիններն իրենց խոսքն ասեն». Տարոն Մարգարյանը` Սամվել Բաբայանի ձերբակալման մասին (տեսանյութ)

Այսօր` մարտի 23-ին ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարում ներկայացված, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալմանը: Խոսելով Բաբայանին ձերբակալելու հնարավոր պատճառների մասին` Մարգարյանը նշեց. «Պետք է Ազգային անվտանգության ծառայությունն իր հայտարարության մեջ ասի, թե ինչի համար է ձերբակալել: Դրանից հետո կկարողանանք եզրակացություններ անել:

Մենք վստահում ենք ԱԱԾ-ին և սպասում ենք, որ իրավապահ մարմիններն իրենց խոսքն ասեն»: Հարցին, թե արդյոք ինքը ճանաչել է Սամվել Բաբայանին, Մարգարյանը պատասխանեց. «Ես նրան չեմ ճանաչում, ո’չ անձնապես, ո’չ խորապես ուսումնասիրել եմ նրա գործունեությունը»: Անդրադառնալով հետընտրական շրջանում այլ քաղաքական ուժերի հետ Հանրապետականի համագործակցության հնարավորությանը` Մարգարյանն ասաց. «Եկեք թողնենք, ընտրություններն ավարտվեն, հետո կխոսենք»:

Մանրամասները` տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին