Կարևոր իրադարձություններ

«Չենք եկել խոստումներով, եկել ենք հստակ կատարած աշխատանքով». Տարոն Մարգարյան (տեսանյութ)

23 Մարտ, 2017 22:14
«Չենք եկել խոստումներով, եկել ենք հստակ կատարած աշխատանքով». Տարոն Մարգարյան (տեսանյութ)

Այսօր` մարտի 23-ին ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարում ներկայացված, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպեց Շենգավիթի բնակիչների հետ: Մարգարյանը շնորհակալություն հայտնեց Շենգավիթի բնակիչների ներկա գտնվելու, իրենց կողքին լինելու համար:

«Մենք չենք եկել խոստումներով, եկել ենք հստակ կատարած աշխատանքով: Այն հիմքերը, որոնք դրել ենք այս տարիների, վերջին վեց ամիսների ընթացքում ստեղծվել է այն ծրագիրը, որը մեր երկիրը տանում է դեպի բարեկեցիկ կյանք, անվտանգություն, բարեփոխումներ և առաջընթաց»,- ասաց Մարգարյանը:

Նա շենգավիթցիներին կոչ արեց ակտիվ մասնակցել ընտրություններին. «Մասնակցեք քաղաքական գործընթացներին: Ձեր ակտիվությունից է կախված մեր վաղվա օրը»: «Մենք պատասխանատվություն ենք կրել թե' բոլոր ձեռքբերումների, թե' բոլոր անհաջողությունների համար, որոնք եղել են մեր երկրում: Մենք միշտ պատրաստ ենք պատասխանատվություն կրել»,- իր ելույթում ասաց Մարգարյանը:

Մանրամասները` տեսանյութում

 

 

Լրահոս

Դիտել ավելին