Կարևոր իրադարձություններ

Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց դարձնում անհրապույր տղամարդկանց համար

23 Մարտ, 2017 21:45
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց դարձնում անհրապույր տղամարդկանց համար

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կինը տղամարդու համար անցանկալի է դառնում առաջին հերթին բերանի խոռոչի կամ մարմնի տհաճ հոտի պատճառով: Երկրորդ խնդիրը ավելորդ քաշն է, որը դուր չի գալիս տղամարդկանց 30%-ին:

Տղամարդկանց դուր չեն գալիս նաև սեռական կյանքում պասիվություն ցուցաբերող կանայք, վատ սովորություններ ունեցող կանայք, ինչպես նաև նրանք, ովքեր ունեն բնավորության որոշ անցանկալի գծեր:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդկանց համար առաջնայինն արտաքին տեսքն է: Սակայն գիտնականների մեկ այլ խումբ էլ պարզել է, որ կնոջ բնավորությունը կարելի է որոշել՝ հիմնվելով նրա կազմվածքի վրա: Ընդ որում՝ ամեն ինչ կապված է ներզատական (էնդոկրին) համակարգի հետ: Մասնագետները կանանց կազմվածքները բաժանել են մի քանի խմբի:

Առաջին խմբի կանանց մոտ մարմնի վերին հատվածն ավելի խոշոր է, քան ստորինը: Նման կազմվածքով կանայք հաճախ առաջնորդող դիրք են զբաղեցնում և ունակ են արագ որոշումներ կայացնել:

Երկրորդ խմբի կանայք ունենում են նեղ ազդրեր ու լայն գոտկատեղ և ավելի շատ են գործունեություն ծավալում գիտության ու արվեստի բնագավառում:

Երրորդ տիպի կանանց շարքին են դասվել այն կանայք, որոնք ունեն նեղ գոտկատեղ, փոքր կուրծք և միջին չափի ազդրեր: Այս տիպը խոսում է ստեղծագործական ներուժի մասին:

Վերջին՝ չորրորդ խմբում նեղ ուսերով և լայն ազդրերով կանայք են: Նրանք սովորաբար ուրախ ու շփվող են լինում, սակայն նրանց մոտ նաև նկատվում են տրամադրության տատանումներ:

Ի դեպ՝ կնոջ սննդակարգն անմիջականորեն ազդում է նրա կազմվածքի վրա: Ընդ որում՝ խոսքը միայն ավելորդ կիլոգրամների մասին չէ: Գիտնականները պարզել են, որ սուրճն ազդում է կնոջ կրծքի չափի վրա: Պարզվել է, որ օրական երկու բաժակ և ավել սուրճ խմող կանայք կորցնում են կրծքի ծավալի 15-17%-ը: Խնդիրն այն է, որ կոֆեինը նվազեցնում է օրգանիզմում կանանց կորմոնի՝ էստրոգենի արտադրությունը, որն էլ պատասխանատու է կրծքի ճարպային հյուսվածքների համար:

 

 

Նյութի աղբյուրը՝ pravda.ru

 

Լրահոս

Դիտել ավելին