Աշխարհում ապրում են միլիոնավոր երեխաներ, որոնց համար մանկություն ասվածը որևէ կապ չունի անհոգ ապրելու հետ։
The Daily Mail-ն առանձնացրել է 2017 Sony World Photography Awards լուսանկարչական մրցույթին ներկայացված կադրերը, որոնք պատմում են աշխարհի տարբեր երկրներում ապրող երեխաների ամենօրյա կյանքի ու դժվարությունների մասին:
Ֆոտոշարքում տեղ է գտել նաև Յուլյա Գրիգորյանցի լուսանկարը՝ գյումրիաբնակ 9-ամյա Սյուզաննայի մասնակցությամբ:
Սյուզաննան Գյումրիի մշտական կացարան չունեցող հազարավոր բնակիչներից մեկն է
Գյումրեցի Լուսինեն 5 երեխաների հետ ստիպված է ապրել 1 սենյականոց տնակում
Չինացի տղան քնած է, մինչ ծնողները բրինձ են հավաքում
Մանիլայի հետնախորշերից մեկի փոքրիկ բնակիչը
Չինացի տղային փորձում են նիհարեցնել հատուկ պրոցեդուրայի միջոցով
Տղան չի կարողանում զսպել ուտելու ցանկությունը
Հոգևոր մկրտության արարողություններ՝ Հնդկաստանում
Մոսուլի բնակիչները
Երկվորյակ քույրերի քրտնաջան մարզումները Չինաստանի մարզադպրոցներից մեկում
Եգիպտոսցի հացավաճառը Տոգոյից փոքրիկը՝ պատված սպիներով
Լեհ աղջնակն արտասվում է տնային աշխատանքն անելիս
Սենեգալ
Չինացի որբ
Ինդոնեզական ջունգլիների բնակիչները
Բեդուինի որդին՝ հոր հրացանով
Բենին
Թաիլանդ
Ճապոնիա
Սիրիացի փախստականները՝ թուրքական ճամբարում
Սիրիացի փոքրիկը՝ Լիբանանում