Կարևոր իրադարձություններ

Բաբլոյանի կնոջ բաժնեմասը մոտ 830 միլիոն դրամ է կազմում. «Փաստ»

23 Մարտ, 2017 10:55
Բաբլոյանի կնոջ բաժնեմասը մոտ 830 միլիոն դրամ է կազմում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանն ու իր կինը բավական մեծ կարողությունների տեր ընտանիք են։ Վերջիններն իրենց 2016 թ. տարեկան հայտարարագրերն են ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով։ 
Արա Բաբլոյանը հայտարարագրել է 22 միլիոն 700 հազար դրամ և 31 հազար 300 ԱՄՆ դոլար փոխառություններ։ Պատգամավորի դրամական միջոցները նախորդ տարի հետևյալ պատկերն են ունեցել՝ 18 միլիոն 348 հազար դրամ, 27 հազար 250 ԱՄՆ դոլար, 9 հազար 500 եվրո և 7 հազար շվեյցարական ֆրանկ։
Դե իսկ նրա տարեկան եկամուտներն էլ կազմել են 38 միլիոն 533 հազար դրամ, որից 34 միլիոն 519 հազար դրամը նրա աշխատավարձն է, 960 հազար դրամը վարձով տրված տարածքներից ստացված գումար, իսկ մնացած 3 միլիոն 53 հազար դրամը՝ տրված փոխառությունների դիմաց ստացված վճար։ 
Բաբլոյանի կինը՝ Մանուշակ Երիցյանը, ամուսնու նմանությամբ նախորդ տարի և՛ փոխառություններ է ունեցել, և՛ եկամուտներ, և՛ դրան գումարած՝ թանկարժեք արժեթղթեր։ Նա նախորդ տարի ունեցել է 829 միլիոն 981 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս և 245 միլիոն դրամ արժողությամբ փոխառություններ։ 
Մանուշակ Երիցյանը հայտարարագրել է 335 միլիոն 371 հազար դրամ և 12 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ և 217 միլիոն 256 հազար դրամ եկամուտներ։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին