Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածու, Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանից գոհ չեն. սյունեցիները Լիսկային են հիշում. «Հրապարակ»

23 Մարտ, 2017 10:18
ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածու, Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանից գոհ չեն.  սյունեցիները Լիսկային են հիշում. «Հրապարակ»
Սյունիքի մարզում ամենուր՝ Սիսիանից մինչեւ Մեղրի, ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածու, գործող մարզպետ Վահե Հակոբյանի քարոզչապաստառներն են՝ շենքերի պատերին, սպասարկման օբյեկտներում, հյուրանոցի ճակատին։ Բայց նրանից Սյունիքում գոհ չեն, ասում են՝ մոտը մտնում ես՝ չի ընդունում, մարզի համար ոչինչ չի անում, մարդկանց հետ չի հանդիպում։ Տարօրինակ է, բայց սյունեցիները նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին են հիշում։
 
«Նա մարզին շատ լավ էր նայում, ինչ հարցով դիմում էինք, օգնում էր, մերժել չկար, իր ժամանակ լրիվ ուրիշ էր Սյունիքում»,- «Հրապարակ»-ի հետ զրույցներում ասացին մի քանի սյունեցիներ։ Կապանի «48» կոչվող սրճարանում էլ մենյուի մոտ դրված էին Վահե Հակոբյանի եւ ՀՀԿ-ի նախընտրական բուկլետները։ Դրանց կողքին էլ՝ ափսեով ՀՀԿ-ական կոնֆետներ, որպես հյուրասիրություն։ Այսպիսի տեսարանի կարելի էր հանդիպել ամենուր։ «Ուզո՞ւմ եք ճիշտն ասեմ՝ Սյունիքին Լիսկայի պես ուժեղ ձեռք է պետք, իսկ էս մարզպետը շատ թույլ է, մարզի համար բան չի անում, մենակ իր մասին է մտածում»,- ասաց ՀՀԿ-ից դժգոհ մի սյունեցի։
 
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին