Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանը դեմ է եղել, որպեսզի Մուրադ Մուրադյանն իրեն ուղեկցի Արարատի մարզի քարոզարշավի ժամանակ. «Հրապարակ»

23 Մարտ, 2017 10:02
Կարեն Կարապետյանը դեմ է եղել, որպեսզի Մուրադ Մուրադյանն իրեն ուղեկցի Արարատի մարզի քարոզարշավի ժամանակ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սկանդալային միջադեպերով նախընտրական քարոզարշավ ոտք դրած պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածու Մուրադ Մուրադյանը երեկ չի ուղեկցել Արարատի մարզ քարոզարշավի ժամանած վարչապետ Կարեն Կարապետյանին: ՀՀԿ-ի տարածքային ընտրական ցուցակի բոլոր թեկնածուները, բացառությամբ Մուրադյանի, ներկա են եղել Արտաշատի հրապարակում եզրափակիչ միջոցառմանը:

Տեղեկություններ կան, որ Մուրադյանի ներկայությանը դեմ է եղել հենց Կարեն Կարապետյանը։ Հավանաբար մտածել է, որ Մուրադյանն իր ներկայությամբ կհեղինակազրկի իրեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին