Կարևոր իրադարձություններ

Ալիկ Սարգսյանի պաշտոնական առաջխաղացման հարցում մեծ դեր է ունեցել Հովիկ Աբրահամյանն, իսկ նա այսօր Աբրահամյանների դեմ է աշխատում. «Ժողովուրդ»

23 Մարտ, 2017 08:05
Ալիկ Սարգսյանի պաշտոնական առաջխաղացման հարցում մեծ դեր է ունեցել Հովիկ Աբրահամյանն, իսկ նա այսօր Աբրահամյանների դեմ է աշխատում.  «Ժողովուրդ»
Արարատի նախկին մարզպետ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնական առաջխաղացման հարցում մեծ դեր է ունեցել ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սակայն այսօր Ալիկ Սարգսյանը, լինելով ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավար, ԱԺ ընտրություններում պայքարում է նույն Հովիկ Աբրահամյանի ու նրա ընտանիքի դեմ. ինչպես հայտնի է՝ Աբրահամյանը տարեսկզբին լքեց ՀՀԿ-ն, իսկ նրա որդին՝ Արգամը, պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակով:
 
«Ժողովուրդ»-ն էլ երեկ Ալիկ Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք վատ չի զգում Աբրահամյանների դեմ աշխատելու համար. «Ես դեմ չեմ աշխատում: Ես մի քանի անգամ կրկնել եմ: Ես աշխատում եմ իմ կուսակցության համար...Ես որեւիցե վատ բան չեմ անում: Իմ կուսակցության համար եմ անում»: Բայց չէ՞ որ Ձեր ստացած պաշտոնների համար հենց Աբրահամյանին եք պարտական. շարունակեցինք հետաքրքրվել: Այս հարցին Սարգսյանը պատասխանել է. «Ինչ-որ մեկին հարգելով պետք է կուսակցության համար չաշխատեի՞»:
 
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
 
 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին