Կարևոր իրադարձություններ

Ինքնաբացարկ հայտնողներն ավելի շատ ՀՎԿ–ից, ՕՐՕ–ից և ՀԿԿ–ից են. «Փաստ»

23 Մարտ, 2017 07:35
Ինքնաբացարկ հայտնողներն ավելի շատ ՀՎԿ–ից, ՕՐՕ–ից և ՀԿԿ–ից են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը մարտի 15–ին դիմում էր ներկայացրել ԿԸՀ խնդրանքով, որ թույլատրեն բարեգործություն կատարել: Ուշագրավ է, սակայն, որ երեք օր անց, նիստի օրը՝ մարտի 18–ին, ներկայացրել է մեկ այլ դիմում՝ արտահերթ նիստի օրակարգից իր դիմումի քննարկման հարցը հանելու մասին: 
ԿԸՀ–ն մարտի 22–ին կրկին նիստ գումարեց ավելի վաղ գրանցված պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները քննության առնելու համար: Նիստի ժամանակ որոշում կայացրեց ԱԺ ընտրություններին որպես պատգամավորության թեկնածու գրանցելու ինքնաբացարկի մասին դիմումները բավարարել: Այսպիսով այս նիստին 13 դիմումատու ևս ազատվեց թեկնածուի կարգավիճակից: Ավելի վաղ ԿԸՀ–ն բավարարել էր 15 դիմումատուի խնդրանք ևս և այս պահի դրությամբ ինքնաբացարկ հայտնածների թիվը 28 է:
Ի դեպ, ինքնաբացարկ հայտնողների մեծ մասը ՀՎԿ–ից է: Ինքնաբացարկ հայտնելու ակտիվությամբ երկրորդ տեղում ՕՐՕ–ն է, իսկ երրորդ տեղում` ՀԿԿ–ն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին