Կարևոր իրադարձություններ

Արծվիկ Հարությունյանը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցներին

22 Մարտ, 2017 19:43
Արծվիկ Հարությունյանը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցներին

Արծվիկ Հարությունյանը Facebook­-ի իր պաշտոնական էջում մարտահրավեր է նետել երգի մրցույթի մասնակիցներին: «Սիրով հրավիրում եմ միասին տոնել բազմազանությունը՝ ցույց տալով, որ բազմազանությունը կարող է միավորել բոլորիս:

«Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցներին (և ոչ միայն) մարտահրավեր եմ նետում՝ երգելու հայկական ազգային երգ: Սկսում եմ Գերմանիայի պատվիրակ Լեվինայից: Հուսով եմ՝ հավանել ես կատարումս․ ես ջանք չեմ խնայել այն առավելագույնս լավ ներկայացնելու համար»,­- հայտարարել  է Արծվիկը:

«Եվրատեսիլ­2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-­ին, 11-­ին եւ 13-­ին Կիեւում:

Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-­ին՝ 1­-ին կիսաեզրափակիչի ընթացքում: Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո: Օրերս կայացել է «Եվրատեսիլ­-2017» միջազգային մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան. Արծվիկը եվրատեսիլյան երկրպագուներին եւ եվրոպաբնակ
հանդիսականին կներկայանա “Fly with me” երգով:

 

Լրահոս

Դիտել ավելին