Կարևոր իրադարձություններ

Սամվել Բաբայանի ձերբակալման օրը խորհրդանշական է. ի՞նչ էր տեղի ունեցել 17 տարի առաջ նույն օրը

22 Մարտ, 2017 19:19
Սամվել Բաբայանի ձերբակալման օրը խորհրդանշական է. ի՞նչ էր տեղի ունեցել 17 տարի առաջ նույն օրը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր ԼՂՀ  պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը ձերբակալվել է: Ըստ ԱԱԾ հաղորդագրության Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Պետք է նկատել, որ Բաբայանի ձերբակալության օրն իսկապես խորհրդանշական է: Բաբայանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացվելուց հետո՝ 2000 թվականի մարտի 22-ին, նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ  տեղի ունեցավ, այդ գիշերը ձերբակալեց Սամվել Բաբայանը: 
Որոշ տեղեկությունների համաձայն Բաբայանը մտադրություն է ունեցել մահափորձ կատարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ:
Հիշեցնենք, որ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու համար նա դատապարտվել էր 14 տարի ազատազրկման: 4.5 տարի անց նրան ներում էր շնորհվել:
 
     Ավելի վաղ հայտնել էինք ԱԱԾ մամուլի կենտրոնի պաշտոնական հաղորդագրությունը, որի համաձայն կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառում-ների արդյունքում  ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։
 
     Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար և հանդիսանում է ռազմամթերք։
 
     Ներկայումս պարզաբանվում են զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները։
 
     Նախաքննությունը շարունակվում է։ 
 
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Լրահոս

Դիտել ավելին