Կարևոր իրադարձություններ

«Հաց բերող»-ը սուրբ նահատակ է՝ հանուն ազատության. տեղի ունեցավ Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը (տեսանյութ)

22 Մարտ, 2017 16:36
«Հաց բերող»-ը սուրբ նահատակ է՝ հանուն ազատության. տեղի ունեցավ Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը (տեսանյութ)

Այսօր տեղի ունեցավ Հաց բերող Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը:

Ներկաները ցավով և հիացմունքով էին խոսում Հաց բերողի մասին: Արթուր Սարգսյանի ընկերներից մեկը, որը նրան ճանաչել է Վերնիսաժից, որտեղ աշխատել է Սարգսյանն, ասաց. «Փայտի փորագրություն էր անում… Շատ լավ տղա էի՝ բարի, մարդկային: Նա մարդկային բաների համար պատրաստ էր ամեն ինչի, սոված էին, հաց էր տարել, ի՞նչ էր արել: Թուրքի ձևով վարվեցին նրա հետ»:

Ներկաներից էլ նշեց. «Ամբողջ աշխարհը երևի կխոնարհվի էդ տղու առաջ: Ողջ ազգն էլ է խոնարհվում, բայց այնպես արեցին, որ նա մահանա: Որ ասեմ՝ ցավ ենք ապրում, քիչ է»:

«Նա Սուրբ նահատակ է: Մենք շատերս ենք ուզում նման բան կատարել, բայց մինչև վերջ երբեք չենք գնում: Նա մինչև վերջ գնաց…»:

 

Լրահոս

Դիտել ավելին