Կարևոր իրադարձություններ

Ներկաները «Հաց Բերող» Արթուր Սարգսյանին ծափերով ճանապարհեցին (լուսանկարներ)

22 Մարտ, 2017 15:06
Ներկաները «Հաց Բերող» Արթուր Սարգսյանին ծափերով ճանապարհեցին (լուսանկարներ)

Ասյօր՝ մարտի 22-ին, տեղի է ունեցել «Հաց Բերող» Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը: Սգո սրահից Արթուր Սարգսյանի մարմինը դուրս հանելուց հետո ներկաները ծափերով ճանապարհեցին նրան: 

Հիշեցնենք, որ Սարգսյանը մահացել էր մարտի 16-ին, Արմենիա բժշկական կենտրոնում՝ սիրտ-անոթային սուր անբավարարությունից:

Արթուր Սարգսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

«Նկատի ունենալով, որ նյութերում առկա են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ենթադրյալ ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդին անզգուշությամբ մահ պատճառելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով»,- նշվում է Քրեական կոմիտեի հաղորդագրության մեջ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին