Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում ՀՀԿ-ականները իրար «ինադու» ընտրակաշառքի թվերն են բարձրացնում. «Հրապարակ»

22 Մարտ, 2017 10:47
Գեղարքունիքում ՀՀԿ-ականները իրար «ինադու» ընտրակաշառքի թվերն են բարձրացնում. «Հրապարակ»

ՕՐՕ դաշինքով Գեղարքունիքում ռեյտինգային թեկնածություն առաջադրած պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը երեկ «Հրապարակ»-ի լրագրողի հետ զրույցում առանց անուններ նշելու հայտնել է, որ ՀՀԿ թեկնածուները նշված ընտրատարածքում իրար «ինադու» ընտրակաշառքի թվերն են բարձրացնում։

«Վազքի մեջ են՝ ով շատ փող տա»,- ասել է նա՝ կատակելով, որ եթե իմանան, թե խոսքն ինչ մեծ գումարների մասին է, բոլոր մարզերից ժողովուրդը կգնա Գեղարքունիքում քվեարկելու․ «Ստավկեքը մեծ են, շատ մեծ»։ Իսկ ՕՐՕ-ն ի՞նչ է  հակադրելու ընտրակաշառքին։ «Մեր հույսը ժողովուրդն է, որը խոսք է տվել՝ ընտրակաշառք վերցնի, բայց ձայնը տա մեզ։ Ժողովուրդը հայհոյում է ՀՀԿ-ին․ «Ով ՀՀԿ-ին ձեն տա, ՀՀԿ-ական է»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին