Կարևոր իրադարձություններ

Ընտրությունների օրը տեղափոխելու «ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի» կոչը դրական արձագանք չստացավ. «Հայկական ժամանակ»

22 Մարտ, 2017 10:26
Ընտրությունների օրը տեղափոխելու «ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի» կոչը դրական արձագանք չստացավ. «Հայկական ժամանակ»

«Ընտրությունների օրը ապրիլի 2-ից ապրիլի 9-ին տեղափոխելու վերաբերյալ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առաջարկին ընտրություններին մասնակցող որևէ ուժ դրական արձագանք չի տվել: Սույն դաշինքը նման հայտարարություն էր տարածել անցած շաբաթ:

Նկատի էր առնվել երկու հանգամանք. իրավական՝ դրա հակասահմանադրականությունը և բարոյական՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի օրվա հետ դրա համընկնումը։ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել էր, որ եթե բոլոր ուժերը նման առաջարկությամբ հանդես գան, ինքը դեմ չէ ընտրությունները մի քանի օրով հետաձգելուն:

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առաջարկությունը երեկ  «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ժամանակավրեպ համարեց Ազգային ժողովում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: «Ընտրական օրենսգրքին համապատասխան քարոզարշավն ընթացքի մեջ է և իր ժամկետին պիտի ավարտվի: Այլևս ժամանակավրեպ է նման խնդիր բարձրացնելը»,- ասաց Բիշարյանը»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին