Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի հետ Թուրքիայի ամուր հարաբերությունների հաստատումը խիստ մտահոգում է հայկական լոբբիստական խմբերին. «Ժամանակ»

22 Մարտ, 2017 09:57
ԱՄՆ-ի հետ Թուրքիայի ամուր հարաբերությունների հաստատումը խիստ մտահոգում է հայկական լոբբիստական խմբերին. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք Սահմանադրական հանրաքվեից հետո սպասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Վաշինգտոն և հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ։ ԵՄ-Թուրքիա լարված հարաբերությունները և Թուրքիայում բիզնես շահերը, ըստ ամենայնի, ԱՄՆ նախագահին Էրդողանի հետ ամուր հարաբերություններ հաստատելու կանխատեսումներ են անում փորձագետները։

Մյուս կողմից, հայկական լոբբիստական խմբերը՝ հայ դատը և Ամերիկայի հայկական համագումարը մտահոգված են, որ քանի դեռ ԱՄՆ նոր վարչակարգի համար Հրվ. Կովկասի ուղղությամբ քաղաքականության հստակություն չկա, առաջնահերթ չի նաև Հայաստան– Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, և չի բացառվում, որ ԱՄՆ նոր նախագահը Էրդողանի այցից հետո Ցեղասպանության հերթական տարելիցին նվիրված ցավակցագիր չհրապարակի։ Սա կարող է աննախադեպ լինել մի ավանդույթի խախտման տեսքով, որի սկիզբը դրել է ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը 1918 թվականին»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին