Կարևոր իրադարձություններ

Վիկտոր Դալլաքյանի հիմնած կայքը ֆինանսական խնդիրներ ունի. «ՀԺ»

22 Մարտ, 2017 09:32
Վիկտոր Դալլաքյանի հիմնած կայքը ֆինանսական խնդիրներ ունի. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով Վիկտոր Դալլաքյանի հիմնած Politinfo.org կայքը ֆինանսական խնդիրներ ունի և առաջիկայում կարող է դադարեցնել գործունեությունը: Ֆինանսների սղության պատճառով որոշ աշխատողներ արդեն ազատվել են աշխատանքից:

Սամվել Բաբայանի կողմից Սեյրան Օհանյանի եւ Վիկտոր Դալլաքյանի համագործակցությունը կասեցնելուց հետո վերջինիս քաղաքական ծրագրերն ու նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը նույնպես հայտնվել են գոյության խնդրի առաջ: ֆինանսական աղբյուրների բացակայությունն էլ կարող է այն փակման բերել: Վիկտոր Դալլաքյանն ինքը չի ցանկանում հրապարակային գործունեություն իրականացնել ու առայժմ ընդհատակ է անցել:

Երեկ մենք փորձեցինք այս խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ այդ կուսակցության փոխնախագահ Էդուարդ Անտինյանից: Վերջինս հերքեց, որ իրենք նման խնդիրներ ունեն: «Ոչ, դա ճիշտ չէ: Ոչ կուսակցությունը, ոչ «Շրջադարձ հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը, ոչ էլ կայքը որեւէ փոփոխության չեն ենթարկվի»,- պատասխանեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին