Կարևոր իրադարձություններ

Սամվել Ալեքսանյանը խոստացել է 50 հազար ձայն՝ իր և Կորյուն Նահապետյանի «սեղանից» հայրենի կուսակցության «սեղանին». «Հրապարակ»

22 Մարտ, 2017 08:09
Սամվել Ալեքսանյանը խոստացել է 50 հազար ձայն՝ իր և Կորյուն Նահապետյանի «սեղանից» հայրենի կուսակցության «սեղանին». «Հրապարակ»
Պարզվում է` լուրջ պայքար կա ոչ միայն նույն ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ ռեյտինգայինների, այլեւ տարբեր տարածքներում առաջադրվածների միջեւ, թե ով «որքաննոց» տղա է իր թաղում: «Հրապարակ»-ին հասած որոշ տեղեկություններով, Սամվել Ալեքսանյանը խոստացել է 50 հազար ձայն՝ իր եւ Կորյուն Նահապետյանի «սեղանից» հայրենի կուսակցության «սեղանին»։
 
«Առասպելական թիվ է»,- ասացին գործից հասկացող ՀՀԿ-ականները: Ի դեպ, ըստ ՀՀԿ աղբյուրների, հնարավոր է Կորյուն Նահապետյանը ոչ թե պատգամավոր դառնա, այլ գնա լավ պաշտոնի՝ իսկ Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթից մեկ այլ ՀՀԿ-ական բերեն: Առավել իրատեսական են Արմավիրում Սեյրան Սարոյանի եւ գեներալ Մանվելի վրա դրված «թվերը»` մոտ 28 հազար: Որոշ տեղեկություններով` Սեյրան Սարոյանը նեղ միջավայրում ասել է. «Հա, կբերեմ էդքան ձայն, փող չունեմ, բայց խո՞ ժողովուրդ շատ կսիրա ինձ, համ էլ Մանվելի ջանը սաղ ըլլա»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին