Կարևոր իրադարձություններ

Ֆլեշի Բարսեղին թալանել են հենց իր ընկերության աշխատակիցները. «Ժողովուրդ»

22 Մարտ, 2017 08:01
Ֆլեշի Բարսեղին թալանել են հենց իր ընկերության աշխատակիցները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, թալանել են հենց իր ընկերության աշխատակիցները: Մասնավորապես «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ կոմերցիոն բաժնի մենեջերներից Կոնստանտին Կոստանյանը 2014-2015թթ. ընթացքում ընկերությունից հափշտակել է 65.6 մլն դրամ կամ մոտ 135 հազար դոլար արժողությամբ տարբեր տեսակի ավտոպահեստամասեր:
 
Ավելին՝ այս ընկերության կոմերցիոն բաժնի մեծածախ վաճառքի մենեջերներից Միշա Վարդանյանն էլ 2014-2015թթ. ընթացքում հափշտակել է 46.8 միլիոն դրամի կամ մոտ 96 հազար դոլարի գույք եւ գումար: Կատարվածի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր. ե՛ւ Կոստանյանը, ե՛ւ Վարդանյանը ձերբակալված են: Ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, այս քրեական գործերով ավարտվել է նախաքննությունը, ու գործերն ուղարկվել են դատարան:
 
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին