Կարևոր իրադարձություններ

Միհրան Պողոսյանին հիմա էլ սիրիահայերն են շնորհակալություն հայտնում. «Փաստ»

22 Մարտ, 2017 07:20
Միհրան Պողոսյանին հիմա էլ սիրիահայերն են շնորհակալություն հայտնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ում քաղաքական կոնյունկտուրայի շրջանակում իշխանությունը ներեց օֆշորային սկանդալը, այժմ էլ սիրիահայերի շնորհակալություններով է «զարդարում» քարոզարշավը: 
Զոհված զինվորների ծնողները չեն մասնակցում նրա քարոզարշավին, փոխարենը «Քեթրին գրուպի» քարոզչական տեսանյութից տեղեկանում ենք, որ բակային յուրաքանչյուր հանդիպման ժամանակ անպայման գտնվում է մեկը, ով գովերգում է Միհրան Պողոսյանին՝ հավաքվածներին ներկայացնելով նրա մեծ արժանիքները: 
Իսկ բակային վերջին հանդիպումներից մեկի ժամանակ Միհրան Պողոսյանին շնորհակալություն էր հայտնում «Սիրիայի գործարարների միության» նախկին փոխնախագահը՝ շեշտելով, որ Միհրան Պողոսյանը սիրիահայերի համար շատ մեծ բան է արել. «Իրականում շատ բարերար մարդ ա, ուզում ա օգնել բոլորին»: 
«Համենայն դեպս ապրել եմ էնպես, ինչպես գտել եմ ճիշտ»,– ներկաներին ասաց միլիոնատեր, ԴԱՀԿ նախկին պետը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին