Կարևոր իրադարձություններ

Մարտի 22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

22 Մարտ, 2017 00:00
Մարտի 22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մարտի 22-ին շրջանների զգալի մասում, 23-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյուն, հովտային գոտիներում՝ անձրև, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մարտի 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 24-25-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

 

Երևան քաղաքում՝

Մարտի 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Երևան քաղաքի մարտի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝     21.00C (2004 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -6.40C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝     7.20C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

 

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

 

Լրահոս

Դիտել ավելին