Կարևոր իրադարձություններ

«Արթուր Սարգսյանի կալանավորումը քաղաքական որոշում էր». Վարդան Օսկանյան (տեսանյութ)

21 Մարտ, 2017 22:27
«Արթուր Սարգսյանի կալանավորումը քաղաքական որոշում էր». Վարդան Օսկանյան (տեսանյութ)

Այսօր՝ մարտի 21-ին տեղի ունեցավ Հաց բերող Արթուր Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա էր նաև ՕՐՕ դաշինքով առաջադրված թեկնածու Վարդան Օսկանյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան պատճառը նրա երկրորդ կալանավորումն էր: Օսկանյանը նաև նշեց, որ եթե իրենք իրենք լինեն երկրի իշխանությունը, նման բան տեղի չէր ունենա, և առհասարակ, Հայաստանում քաղբանտարկյալներ չէին լինի: Ըստ Օսկանյանի՝ Հաց բերող մահվան մեջ մեղավոր են նրանք, ովքեր նրան կալավորելու որոշում են կայացրել: Նա նշեց, որ Արթուր Սարգսյանի մահվան մեջ մեղավոր իշխանություններն են: «Նման որոշումները նույնիսկ քննիչների մակարդակով չեն կայացվում, գնում է դեպի վերև, զանգում են, հարցնում են՝ անե՞նք, թե՞ չէ: Չգիտեմ մինչև ինչքան վերև են գնացել: Սրանք քաղաքական որոշումներ են»,- ասաց Օսկանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին