Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդը հրաժարվել է հանդիպել Քըլըչդարօղլուի հետ

12 Հոկտեմբեր, 2015 18:19
Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդը հրաժարվել է հանդիպել Քըլըչդարօղլուի հետ

 Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին մերժել է քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպելու առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Բահչելին հայտնել է, որ հանդիպումը հարմար չի լինի իր գրաֆիկին:

Անկարայի ահաբեկչական գործողությունից հետո Բահչելին մերժել էր նաև վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից արված հրավերը: Վարչապետի հետ հանդիպել էր միայն Քըլըչդարօղլուն, ով այնուհետև ցանկություն էր հայտնել հանդիպել նաև ազգայնական կուսակցության ղեկավարին, ինչպես նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին:

 

Լրահոս

Դիտել ավելին