Կարևոր իրադարձություններ

«Վ. Սարգսյանը կա՛մ սխալ է ընկալել Օհանյանի ասածները, կա՛մ նրան սխալ տեղեկատվություն են մատուցել»

21 Մարտ, 2017 14:53
Հեղինակ՝ Արեգնազ Մանուկյան
«Վ. Սարգսյանը կա՛մ սխալ է ընկալել Օհանյանի ասածները, կա՛մ նրան սխալ տեղեկատվություն են մատուցել»

ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ զարմացած է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությունից, ըստ որի՝ վերջինս բանակը զրոյից է կառուցել։
Տեղեկացնեմ, որ Ս. Օհանյանը նման բան չի հայտարարել։ 
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը գլխավորող Օհանյանը մշտապես խոսում է նախկինի դրական փորձի ու նաև թերությունների վերլուծության հիման վրա նորը կառուցելու անհրաժեշտության մասին։
Կարող ենք միայն ենթադրել, որ Վ. Սարգսյանը կա՛մ սխալ է ընկալել Օհանյանի ասածները, կա՛մ նրան սխալ տեղեկատվություն են մատուցել։

 

Լրահոս

Դիտել ավելին