Կարևոր իրադարձություններ

«Մարդը կաշառք չի ուզում, հացի փող է ուզում». Արամ Մանուկյան

21 Մարտ, 2017 12:31
«Մարդը կաշառք չի ուզում, հացի փող է ուզում». Արամ Մանուկյան

Այսօր՝ մարտի 21-ին, լրագրողների հետ քարոզարշավի ընթացքում իր ստացած տպավորություններով կիսվեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի պատգամավոր թեկնածու Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ շատ վայրերում մարդիկ վախվորած են եղել՝ ոստիկանների, քարոզարաշվի ընթացքին հետևող քաղաքացիական հագուստով երիտասարդների ներկայությունից: «Քիչ են գալիս, եկածների մեջ էլ, վախվորածություն, թշվառություն կա… Թշվառությունը համատարած է և դու ես խեղճանում դրանից»,- ասաց Մանուկյանը:

 Նա զարմանքով նկատեց, որ կա համայնք, որտեղ մեկ դույլ ջուրը վաճառվում է 100 դրամով: Ըստ քաղաքական գործչի՝ մարդիկ հացի խնդիր ունեն, ընտրությունները նրանց համար երկրորդական են. «Մարդը կաշառք չի ուզում, հացի փող է ուզում»: «Խոպան գնացողներն ավելի անկախ, համարձակ են»,- ասաց Մանուկյանն ընդգծելով, որ այն մարդիկ, ովքեր աշխատում են պետական հիմնարկներում կամ գործարաններում, սուպերմարկետներում, որոնց տերերն իշխանականներեն, մարդիկ ավելի կաշկանդված են:

 

Լրահոս

Դիտել ավելին