Կարևոր իրադարձություններ

Լևոն Ալթունյանը որոշել է ինքնակամ հրաժարվել նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ»

21 Մարտ, 2017 11:11
Լևոն Ալթունյանը որոշել է ինքնակամ հրաժարվել նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ նա իր խիստ մտերիմ շրջապատում հայտարարել է, որ առողջապահության նախարարությունն իր տեղը չէ, և ինքը չի հարմարվում պետական աշխատանքին։ Նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանը հերքեց այդ լուրը՝ ասելով, թե չի համապատասխանում իրականությանը. «Հակառակը՝ հեռահար ծրագրերով աշխատում է։ Այժմ աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում»։ Իսկ ահա անձամբ նախարար Ալթունյանը «Ժողովուրդ»–ի հարցին, թե ապրիլի 2-ից հետո մնալու եք Ձեր պաշտոնին, թե ոչ, ասել է. «Ի՛նչ իմանամ, Դուք եթե հիմա մոտավորապես 2.5 միլիոնի հարցում կատարեք, կարող եք ինձ ասել՝ կմնա՞մ, թե՞ չէ»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին