Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածու Արտյոմ Մովսեսյանը գնել է «Գետամեջի» թռչնաբուծական ֆաբրիկան. «ՀԺ»

21 Մարտ, 2017 10:12
ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածու Արտյոմ Մովսեսյանը գնել է «Գետամեջի» թռչնաբուծական ֆաբրիկան. «ՀԺ»

Ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային կարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Արտյոմ Մովսեսյանը, որը նախկինում զբաղեցնում էր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնը, 2.7 միլիոն ԱՄՆ դոլարով գնել է «Գետամեջի» թռչնաբուծական ֆաբրիկան: 

«Հայկական ժամանակ»-ը տեղեկությունը ստուգելու նպատակով զրուցել է Արտյոմ Մովսեսյանի հետ:

Տեղեկություն ունենք, որ թռչնաբուծական ֆաբրիկա եք գնել...:

Այո, այո:

Որի արժեքը գերազանցում է 2 մլն ԱՄՆ դոլարը:

Չէ, չէ: Արժեքային մասով ես չեմ ուզում ընդհանրապես խոսել, դուք քիչ գումար եք ասում, շատ արժի, բայց ամբողջությամբ, 100 տոկոսով վարկավորված գումար է: Ես մեկ տոկոս ներդրում չեմ արել, իսկ թռչնաբուծարանի արժեքն ավելի բարձր է, քիչ թիվ եք ասում դուք: Պարզապես, ես այս տարիների ընթացքում պետք է աշխատեմ արդյունավետությամբ, որպեսզի կարողանամ վճարել այդ վարկը: Ես նաեւ քաղավիացիայից դուրս եմ եկել նաեւ այդ նպատակով, որ մասնավոր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվեմ եւ այդ առաջարկն ինձ համար ընդունելի էր: Ես գտա, որ կկարողանամ արդյունավետ աշխատել, իմ պայմանն էլ եղել է, որ ես նմանատիպ դրամական միջոցներ չունեմ, որպեսզի այդ գործարքի տակ մտնեմ եւ վարկավորման աշխատանք ենք սկսել:

Եթե պատգամավոր դառնաք, ինչպե՞ս եք պատկերացնում ձեռնարկատիրական գործունեությունն ու օրենսդրականը համատեղելիս:

Դա օրենսդրությամբ կարգավորվող տարբերակ ունի: Կան պաշտոններ, որտեղ պաշտոնյաները նման դեպքերում պետք է հավատարմագրային կառավարման հանձնեն դա: Աստված տա, որ այդ հաջողությունն ունենանք, ես օրենսդրությամբ ամենամեծ բծախնդրությամբ այդ լուծումը տալու եմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին