Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանի գործարանը նոր շունչ է ստացել, փոխարենը` տասնյակ մարդիկ անգործ են մնացել . «Ժամանակ»

21 Մարտ, 2017 09:51
Կարեն Կարապետյանի գործարանը նոր շունչ է ստացել, փոխարենը` տասնյակ մարդիկ անգործ են մնացել . «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը Քանաքեռում իր վարչապետությունից առաջ գործարան ուներ՝ «Էներգանորոգում» անունով, որը փակման եզրին էր գտնվում։

Նրա վարչապետ դառնալուց հետո գործարանը նոր շունչ է ստացել՝ երկրի բոլոր պոմպակայանները, տրանսֆորմատորները, շարժիչները վերանորոգվում են Կարեն Կարապետյանի հոր՝ Վիլհելմ Կարապետյանի ղեկավարած այս գործարանում։ Առանց տենդերի, պետական կարևորության ու անսահմանափակ պատվերները ուղարկվում են հենց վարչապետի անձնական գործարան նորոգման՝ միլիոնավոր դրամների շահույթ ապահովելով վարչապետի ընտանիքին։

Դրա փոխարեն տեղական փոքր գործարանները փակվել են կամ փակման եզրին են, դրա պատճառով տասնյակ մարդիկ են մնացել առանց աշխատանքի մարզերում և գյուղական բնակավայրերում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին