Կարևոր իրադարձություններ

Բացակայող պատգամավորները կվճարվե՞ն. «Հրապարակ»

21 Մարտ, 2017 09:32
Բացակայող պատգամավորները կվճարվե՞ն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ն փաստացի պարապուրդի է մատնվելու 2,5 ամիս՝ քվորումի պատճառով նիստեր չեն կայանա։ Աշխատավարձերը պահվելո՞ւ են՝ հարցրինք ԱԺ պատասխանատուին։ «Եթե պատգամավորը նիստի ժամանակ գրանցվել է, անկախ նրանից՝ նիստը տեղի է ունեցել, թե ոչ, պետք է վճարվի, ով չի մասնակցել, բայց բերել է համապատասխան փաստաթուղթ, նույնպես պետք է վճարվի, մյուսները՝ ոչ»: Ի՞նչ եք անելու չեկածների փողերը, երկուսուկես ամսվա գումարը քիչ փող չէ` մարտ, ապրիլ, մայիս: «Դա շատ հիպոթետիկ հաշվարկ է»: Ի՞նչ եք անելու այդ «հիպոթետիկ» գումարները: «Ուղղելու ենք նոր պառլամենտի աշխատավարձի ֆոնդին, այս պահին հաշվարկ է արված 101 պատգամավորի թվով եւ 6 ամիս կտրվածքով։ Վերահաշվարկ կարվի, կտեղաբաշխվի»: Փաստորեն, էդտեղ էլ եք շահում-խնայում: «Փաստորեն, բայց մի «շտապեք», հնարավոր է բոնուսներով պատգամավորների թիվը մեծանա, էլ չեմ ասում` երկրորդ փուլ լինի»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին