Կարևոր իրադարձություններ

Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է դաշինքի քարոզարշավին, իսկ այսօր իր «հաղթարշավը» կշարունակի Գյումրիում. «Հրապարակ»

21 Մարտ, 2017 08:56
Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է դաշինքի քարոզարշավին, իսկ այսօր իր «հաղթարշավը» կշարունակի Գյումրիում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով դաշինքի կազմավորումից անմիջապես հետո մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, վերադարձել է Հայաստան։
 
Երեկ Ապարանում նա միացել է դաշինքի քարոզարշավին, իսկ այսօր իր «հաղթարշավը» կշարունակի Գյումրիում, որտեղ նախագահական վերջին ընտրություններում նա ջախջախիչ հաղթանակ էր տարել՝ մոտ 26 հազար ավել ձայն հավաքելով Սերժ Սարգսյանից։ Անշուշտ, իրողություններ են փոխվել այն ժամանակներից, բայց ՕՐՕ-ում հույս ունեն, որ «Ժառանգության» առաջնորդը կրկնելու է 2013-ի հաջողությունը։
 
Հիշեցնենք, որ ՕՐՕ-ի ցուցակում Րաֆֆի Հովհաննիսյանը 11-րդն է»։
 
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին