Կարևոր իրադարձություններ

Տեխզննության կեղծ կտրոնների՝ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը բաժանվել է 2 մասի. «Հրապարակ»

21 Մարտ, 2017 08:30
Տեխզննության կեղծ կտրոնների՝ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը բաժանվել է 2 մասի. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տրանսպորտային միջոցների՝ տեխզննության կեղծ կտրոնների՝ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը բաժանվել է 2 մասի, 6 հոգու գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարան՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանն է քննելու: 6-ից միայն մեկն է կալանքի տակ՝ Գորիսի բնակիչ, 35-ամյա Հրաչ Մանգասարյանը, ով էլ կազմակերպել է գործընթացը: 4 հոգու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը, մեկի նկատմամբ կիրառվել է գրավ: Եվս մոտ 6-7 հոգու մասով էլ դեռ նախաքննություն է ընթանում:
 
Նշենք, որ կեղծ կտրոնները վաճառվել են ՀՀ գրեթե բոլոր մարզերում, հափշտակված գումարի չափը կազմել է ավելի քան 7.1 միլիոն դրամ»։
 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին