Կարևոր իրադարձություններ

«Ծառուկյան» դաշինքի թեկնածու, ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանին ծեծի է ենթարկել Ֆազ մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանը. «Ժողովուրդ»

21 Մարտ, 2017 08:05
«Ծառուկյան» դաշինքի թեկնածու, ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանին ծեծի է ենթարկել Ֆազ մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանը. «Ժողովուրդ»
Նախորդ շաբաթ Աջափնյակ համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ԲՀԿ թեկնածուների կողմնակիցների միջեւ ծեծկռտուքին ակտիվ մասնակից է եղել Ֆազ մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանը. հենց նա է ծեծի ենթարկել «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանին: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ֆազը լքել է Հայաստանը՝ ամենայն հավանականությամբ վախենալով հաշվեհարդարից:
 
Նշենք, որ նրա անունը մշտապես շրջանառվել է տարբեր հանցագործությունների համատեքստում, բայց ամեն անգամ նրան հաջողվել է «ջրից չոր» դուրս գալ. սա շնորհիվ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ ունեցած ընկերական հարաբերությունների:
 
Երբ «Ժողովուրդ»-ը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ոճով Արման Սահակյանից հետաքրքրվեց` հիմա Դուք պատգամավորի թեկնածու ե՞ք, թե՞ գողական, ի՞նչ կապ ունեք Ֆազի հետ, Գալուստ Սահակյանի որդին պատասխանեց. «Սերգեյ Գրիգորյանը արդեն մեկ ամսից ավել է, ինչ Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում... ես պատգամավորի թեկնածու եմ»:
 
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին