Կարևոր իրադարձություններ

«Վհուկների որսի» պատճառով Մհեր Սեդրակյանի որդին լքում է Հայաստանը. նա կմեկնի Կանադա. «Հրապարակ»

21 Մարտ, 2017 07:53
«Վհուկների որսի» պատճառով Մհեր Սեդրակյանի որդին լքում է Հայաստանը. նա կմեկնի Կանադա. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` մոտ մեկ շաբաթ առաջ Մհեր Սեդրակյանենց օջախում հավաքվել են որդու` Դավիթի մտերիմ ընկերները` իրենց կանանց հետ, հրաժեշտ տալու Կանադա, ըստ ամենայնի, մշտական բնակության մեկնող Դավիթին, ով վերջերս է հրաժարական տվել կադաստրի պետի տեղակալի պաշտոնից` հոր եւ իրենց ընտանիքի նկատմամբ սկսված «վհուկների որսի» պատճառով:
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Թոխմախի Մհերի մանկապարտեզի վարիչ դուստրն էր հրաժարական տվել: Ըստ մասնակիցների` «Մհեր ձյաձյայի տրամադրությունը հեչ բանի նման չէր»: Ի դեպ, այս արշավանքը Թոխմախի «վոտչինայի» նկատմամբ սկսվել է դեռ ընտրություններից առաջ, երբ «համապատասխանները» նախագահականին զեկուցել են, որ Մհեր Սեդրակյանը որոշ «բարձրաձայնումներ» է անում ՀՀԿ-ի ու նրա լիդերի մասին:
 
 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին