Կարևոր իրադարձություններ

Հակոբ Հակոբյան (Լեդի Հակոբ). «Հնարավոր է մրցակիցներս են տարածում, որ դուրս եմ գալու ընտրապայքարից, բայց տենց բան չկա». «Փաստ»

21 Մարտ, 2017 07:35
Հակոբ Հակոբյան (Լեդի Հակոբ). «Հնարավոր է մրցակիցներս են տարածում, որ դուրս եմ գալու ընտրապայքարից, բայց տենց բան չկա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Լեդի Հակոբը, ով 2008 թ.–ի մարտի 1–ին ընդդիմության կողմն անցավ՝ դառնալով քաղբանտարկյալ, ՀԱԿ–ՀԺԿ դաշինքից առաջադրվել է Շենգավիթ–Մալաթիա ընտրատարածքում: Այստեղ ռեյտինգային ցուցակով է առաջադրվել նաև նրա սանիկը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ում հետ Հակոբ Հակոբյանը ժամանակին շատ մոտ էր:

Վերջին շրջանում համայնքում տեղեկություններ են շրջանառվում, որ Հակոբ Հակոբյանը հանելու է թեկնածությունը:

Ներկայացնում ենք «Փաստի» հարցազրույցը Հակոբ Հակոբյանի հետ:

– Պարոն Հակոբյան, տեղեկություն է շրջանառվում, որ Դուք հանելու եք Ձեր թեկնածությունը:

– Չգիտեմ որտեղից ա էդ ինֆորմացիան, որ իբր Հակոբը պատահական ա դրել կամ դնելու ա, հանի, չգիտեմ ովքեր են էդ տարածում, բայց տենց բան չկա: Ուղղակի տարածում են մարդիկ, չգիտեմ՝ ովքեր են տարածողները:

– Հնարավո՞ր է Ձեր մրցակիցներն են տարածում, որ դուրս եք գալու ընտրապայքարից:

– Շատ հնարավոր է, հաստատ չգիտեմ՝ որտեղից ա էդ ինֆորմացիան, որովհետև շատ մարդ ա ինձ հարցնում:

– Իսկ Ձեր մրցակիցների հետ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են: Նախկինում շատ մոտ եք եղել Սամվել Ալեքսանյանի հետ, այսօր Դուք առաջադրվել եք Ձեր սանիկի դեմ, ինքն էլ Ձեր դեմ է առաջադրվել:

– Էսօր էլ եմ բոլորի հետ մոտ, որևէ պրոբլեմ չունեմ, ամեն մարդ իրա ձայների տերը պետք ա լինի, տենց խնդիր չկա: Ես իրա դեմ չեմ առաջադրվել, ոչ էլ ինքն ա իմ դեմ առաջադրվել: Իրա ձայները ընդհանրապես կապ չունեն իմ ձայների հետ: Ոնց որ ես ասեմ՝ ինքը ինչի՞ ա իմ դեմ դրել: Իրա ընտրատարածքն ա, համ էլ մեր ընտրատարածքն ա: Ինքը իրա ձայները պիտի ունենա, մենք՝ մերը:

– Ասվում է՝ ամենաթեժ պայքարը նաև Ձեր ընտրատարածքում է լինելու:

– Մեր մոտ ամեն ինչ խաղաղ է: Եթե ուրիշ կուսակցություններ ուզենան թեժացնել, դա իրենց խնդիրն է: Կարա ամեն ինչ էլ լինի: Ո՞վ գիտի՝ ինչ ա լինելու:

– Արդեն իսկ տեղեկություններ կան, որ Ձեր ընտրատարածքում ընտրակաշառքի խոստումներ կան, ցուցակագրումներ: Դուք ի՞նչ եք հակադրելու փողի խոստումներին:

– Ինձնից լավ տեղյակ եք՝ ինչ ա կատարվում: Ես որևիցե մի բան չեմ կարող ասել: Էդ ընտրակաշառք էլ, ինչ էլ լինի, մեկ ա արդեն ժողովուրդը բոլորը տեղյակ են, իրավիճակից ելնելով կարող ա պրոբլեմներ ունեն, էդ պահին գնան ընտրակաշառքին, բայց խցում արդեն իրանք գիտեն՝ ինչ պետք ա անեն: Մենակ հիմա չէ, արդեն երկար տարիներ նույն սցենարով իրանք աշխատում են, բայց բոլորն էլ տեղյակ են, ընտրակաշառքը փրկություն չի ոչ մեկի համար:

– Դուք առաջին անգամ եք ՀԱԿ–ից առաջադրվել Ձեր տարածքում, ընկալվո՞ւմ եք որպես ընդդիմություն:

– Ինձ բոլորն էլ ճանաչում են, բոլորի հետ էլ հանդիպումներ ենք կազմակերպում: Իրանք գոնե գիտեն, որ 2008–ին ես Լևոն Տեր–Պետրոսյանի կողքը կանգնած եմ եղել ու մինչև էս պահը մնացել եմ: Էսքան ժամանակ երևի բոլորն էլ գիտեն, որ էնտեղ որևիցե ընտրակաշառք չի բաժանվել իմ կողմից: Նորմալ հարգանք կա, հարաբերություններ ժողովրդի հետ:

– Իսկ ՀԱԿ–ի խաղաղության ծրագիրը քարոզո՞ւմ եք, և այն ընկալելի՞ է Ձեր ընտրողների համար:

– Էդ խաղաղության ծրագիրը 1996 թ. –ից իմ բուկլետի հենց առաջին տողում ա եղել: Որպես կամավորական զինվոր իմ նպատակն ա եղել: Էն ժամանակ, որ մենք պատերազմը հաղթեցինք, զինադադար եղավ, մենք Ադրբեջանին ստիպեցինք, որ գնաց խաղաղության՝ էդքան տարածքներ կորցնելով: Իսկ էսօր խաղաղությունը երևի օդի պես ա Հայաստանին պետք, որովհետև արդեն ապրիլյան պատերազմի ժամանակ տեսանք՝ ինչ կատարվեց: Պատերազմը շատ բարդ բան ա, մի հատ պստիկ գյուղ կորցնելուց էլ զինվորները հոգեբանորեն շատ ճնշվում են: Ես որպես զինվոր եմ դա ասում: Բոլորի համար էլ ընկալելի է, տենց մեկը չկա, որ չուզենա խաղաղություն: 1994 թ.–ից դա բոլորիս սրտի ցանկությունն ա, ուղղակի, մենք ի վիճակի ենք մեր թշնամիներին նորմալ բացատրել, որ պատերազմի դեպքում մենք ավելի շատ կվերցնենք: Ապրիլյան պատերազմն իրանց համար թող չափանիշ չլինի: Էդ տիպի խոսակցություն միշտ էլ կարա լինի: Աշխարհում տենց մեկը չկա, որ չուզենա խաղաղություն: Բոլորն էլ ուզում են: Ոչ մեկն էլ չի ուզենա իրա երեխեքին թողնի անտեր կամ կես մարդ դառնա, չալիկով ման գա:

– Այսօր մեղադրանքներ են հնչում ՀԱԿ–ի հասցեին, որ տարածքային զիջումների դիմաց է նա խաղաղություն առաջարկում:

– Բոլորս լավ գիտենք՝ 1994 թ.–ից, որ զինադադար եղավ, էն ժամանակ էին իրանք ի վիճակի, որ տարածքներ տային, կտային, բայց էսօր հո ինքը չի տվողը: Ուղղակի Տեր–Պետրոսյանը մտածում ա, որ ճիշտը դա ա: Կամ մյուսները ուրիշ բան են առաջարկո՞ւմ: Ուղղակի ինքը էն ժամանակից էլ մտածել ա, որ ճիշտը դա ա: Մենք էլ ենք մտածել՝ ճիշտը դա ա, բայց կարող ա էսօր իշխանություններն ավելի ճիշտ տարբերակ ունեն: ՀԱԿ–ն ասում ա, բայց տարածք տվողը ՀԱԿ–ը չի: Բայց որ խաղաղություն ա պետք՝ անպայման պետք ա: Թե ինչ կարգավիճակով ա պետք, էդ արդեն ղեկավարությունները իրար հետ պետք ա բանակցային գործընթացով լուծեն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին